Ֆրանսիան առաջիկա ժամերին օգնություն կուղարկի Ուկրաինային

Ֆրանսիան առաջիկա ժամերին օգնություն կուղարկի Ուկրաինային

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի գործընկերոջ` Վոլոդիմիր Զելենսկու հետ: Նա խոստացել է առաջիկա ժամերին օգնություն ուղարկել` կապված Կախովկայի ՀԷԿ-ի աղետի հետ:
Այս մասին Մակրոնը նշել է իր թվիթերյան միկրոբլոգում, ըստ «Լուրերի» փոխանցման:
«Առաջիկա ժամերին մենք օգնություն կուղարկենք` ընթացիկ կարիքները բավարարելու համար»,- գրել է նա:

Share This