Կքննարկվեն չին-ամերիկյան հարաբերությունները

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Պետքարտուղարի՝ Արեւելյան Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան ռեգիոնի հարցերով օգնական Դենիել Կրիտենբրինկը այսօր՝ հունիսի 4-ին, կմեկնի Չինաստան։

Պեկինում, չինական բարձրաստիճան ներկայացուցիչների հետ նա կքննարկի չին-ամերիկյան հարաբերությունները։ Չինաստանից Կրիտենբրինկը կուղեւորվի Նոր Զելանդիա, որտեղ կմասնակցի ամերիկա-նոր զելանդական ռազմավարական երկխոսությանը եւ կքննարկի կլիմայի փոփոխություններին, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր։ Ամերիկացի պաշտոնյայի տուրնեն կտեւի հունիսի 4-40-ը։

Share This