Ընտանեկան 85 բիզնեսներ Գյումրիում հավաքվել են մեկ հարկի տակ
Գյումրիի Բարեկամության այգին այսօր սովորականից ավելի մարդաշատ էր, շիրակցիները ներկայացրել են իրենց արտադրանքը, կիսվել իրենց հաջողության բանաձևով։ Գյումրիի Բարեկամության զբոսայգում Շիրակի մարզի 85 ընտանեկան բիզնեսների ներկայացուցիչներ ներկայացրել են իրենց արտադրանքն ամենատարբեր ոլորտներում՝ սկսած մեղվաբուծությունից, հրուշակագործություն, մինչև տրիկոտաժի արտադրություն, կահույքագործություն և այլն։
Տաղավարներում նաև հյուրերը կարող էին համտեսել հայրենական բարիքները։Ծրագիրը ըստ պատասխանատուների ստացված է, հատկապես Շիրակի մարզում, որովհետև 85 տնտեսվարողը արդեն վիճակագրություն է։
Հիշեցնենք, որ ՄԱՐԶMarket քաղաքային տոնավաճառը կազմակերպվել է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից իրականացվող «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցությամբ։
