Գորդոն Ռամզին վերսկսում է «Խոհանոցային մղձավանջները» շոուն 10 տարվա դադարից հետո

Հայտնի բրիտանացի շեֆ-խոհարար Գորդոն Ռամզին ներկայումս վարում է մի քանի խոհարարական շոուներ։ Ռամզիի ամենահայտնի հեռուստաշոուներից մեկը՝ «Խոհանոցային մղձավանջները» (Kitchen Nightmares), վերադառնում է 10 տարվա դադարից հետո։

Ի սկզբանե «Խոհանոցային մղձավանջները» տեւում էին յոթ սեզոն, Ռամզին այցելում էր ԱՄՆ-ի անհաջող ռեստորաններ՝ ստուգելու նրանց սնունդն ու ծառայությունները: Նա ձգտում էր մեկ շաբաթվա ընթացքում թարմացնել հաստատությունը՝ ապահովելով անձնակազմին անհրաժեշտ հմտություններով: Շոուն փակվել է 2014-ին եւ այս տարի կվերադառնա FOX-ի եթերում։

Գորդոն Ռամզին ներկայումս վարում է եւս չորս հեռուստատեսային նախագիծ, այդ թվում՝ «Հաջորդ մակարդակի շեֆ-խոհարար», «Դժոխային Խոհանոց», «Վարպետ-խոհարար» եւ «Վարպետ-խոհարար կրտսեր»: «Խոհանոցային մղձավանջները» շոուի նոր տարբերակը կհեռարձակի Studio Ramsay-ը՝ շարունակելով խոհարարի ճանապարհորդությունը Ամերիկայում:

Share This