Ռիհաննան ոտքի մատին հսկայական ադամանդ է ցուցադրել
Ռիհաննան միացել է «լուռ շքեղություն» միտմանը, թեեւ գուցե ոչ այնքան լուռ։
Նորաձեւության եւ գեղեցկության փոփ իկոնան, որը շուտով երկրորդ անգամ մայր կդառնա, տեսանյութ է տեղադրել TikTok-ում՝ ցույց տալու համար, թե ինչպես կարելի է ադամանդներ կրել մարմնի անսովոր հատվածներին։38 վայրկյան տեւողությամբ տեսանյութը ցույց է տալիս գերաստղի ոտքերը եւ ձախ ոտքի միջնամատի վրա տանձաձեւ հսկա բենգալյան ադամանդը:
Նա մակագրել է տեսահոլովակը «լուռ շքեղություն»՝ ոգեշնչելով բազմաթիվ երկրպագուների գնալ մեկնաբանությունների բաժին։ «Եվ այդ օրը սկսվեց ոտքի մատին մատանու հեղափոխությունը»,-նշել են Ռիրիի բազմաթիվ երկրպագուներ, իսկ ոմանք նույնիսկ ենթադրել են, որ այս տեսանյութը նշանադրության հայտարարության ակնարկ է:
