
Այսօր Հանրապետության միջնակարգ ու ավագ դպրոցներում նաև վարժարաններում հնչել է վերջին զանգը։ Իսկ հիմնական դպրոցներում վերջին դասի միջոցառում է անցկացվել 9-րդ դասարանցիների համար։Այսօր Հանրապետության միջնակարգ և ավագ դպրոցներում, վարժարաններում հնչել է վերջին զանգը, հիմնական դպրոցներում վերջին դասի միջոցառում է անցկացվել 9-րդ դասարանցիների համար։ Շիրակի մարզում այս տարի շրջանավարտերի թիվը 1710 է։ Նրանցից 57-ը ոսկե մեդալի հավակնորդ է։Մարզի 7 գյուղական դպրոցներ ունեն 1, ևս 8 դպրոցներ՝ 2 րջանավարտ։ Գյումրիի թիվ 23 միջնակարգ դպրոցում վերջին զանգի միջոցառմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։ Շնորհավորել են շրջանավարտներին, նրանց ճիշտ մասնագիտական կողմնորոշման մասին խորհուրդներ տվել։ՄԻՊ-ի հաջորդ կանգառը Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում էր, որտեղ ևս մասնակցել է վերջին զանգի միջոցառմանը։ Վերջին զանգի միջոցառմանը աշակերտները պատրաստվել էին 5-6 ամիս, իսկ ծնողներն էլ ջանք չէին խնայել, որ իրենց շրջանավարտը բոլորից լավ հագնված լինի և բոլորից լավ տեսք ունենա։Ըստ մեզ հասած տեղեկությունների Գյումրիում վերջին զանգի միջոցառման համար միջինը 50-60․000 դրամ է կազմել, չհաշված մյուս ծախսերը, որոնք մանր ծախսերի շարքին է դասվում և իրականում այս հարցում մոտեցումը շատ տարբեր է, այսինքն՝կախված սոցիալական կարգավիճակում։Իրականում վերջին զանգի փուչիկների, ծաղիկների մյուս կողմը՝մրցավազքն է, ինչպես դա լինում է ցանկացած հարցում։