Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթին ընդառաջ՝ փորձ և հանդիպում մաեստրոյի հետ

Ունենք շրջանավարտներ, որոնք կարևոր դեր ունեն երաժշտական կյանքում, որոնց կրթությունն իրականացել է Եվրոպայում»։

Տ.Մանսուրյանն ասաց, որ սովետական տարիներին շատ են եղել պոետական արժեքներից շեղումներ, մի ամբողջ շերտ բացարձակ չէր մտել երաժշտություն, օրինակ, հայրենները, աղոթքները։

«Դրանք բոլորը երաժշտության բնագավառ գալու հսկայական ուժ ունեն։ Հսկայական շերտերի նկատմամբ անուշադրություն էր։  Երբ առաջարկություն եղավ իմ անվան մրցույթ անցկացնել, ասացի, որ այդ մրցույթն այս սկզբունքով եթե եղավ, դա ինձ կհետաքրքրի, կուզենայի դա լիներ։ Թեև դժվարություններ կան՝ միջազգային մրցույթ հայերեն ստեղծագործություններով։ Բարդ է, բայց մենք էլ  աշխարհով մեկ սփռված ենք, այն երիտասարդները, որոնք լեզվի հետ կապ չունեն, թող կապվեն, սովորեն»,- ասաց Տիգրան Մանսուրյանը։

Մրցույթի եզրափակիչ փուլ են անցել՝ Արսեն Բաբաջանյան (Հայաստան / Գերմանիա), Իվան Բուշուև (Ռուսաստան), Ալինա Պոդզորովա (Ռուսաստան), Դավիթ Բալասանյան (Հայաստան), Աննա Հակոբջանյան (Հայաստան), Վարդան Հարությունյան (Հայաստան)։

Վարդան Հարությունյան ասաց, երբ իմացել է մրցույթի մասին, տարաբնույթ գործերի մեջ լինելով հանդերձ՝  որոշել է մասնակցել, քանի որ վաղուց ակադեմիական երաժշտության մեջ թաթախվելու, վերհիշելու կարիք է ունեցել։

Վարդանն իր ստեղծագործությունը գրել է Կոմիտասի, Գեղամ Սարյանի ու Համո Սահյանի խոսքերի հիման վրա։

«Շատ հաճելի է այս մրցույթին մասնակցելը, հետաքրքիր իրադարձություն է, մարտահրավեր»,- ասաց երիտասարդ կոմպոզիտորը։

Share This