Էլմար Մամեդյարովը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին
Էլմար Մամեդյարովը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին Ադրբեջանի ԱԳ նախարարության լրատվական ծառայության փոխանցման համաձայն, այսօր Նյու-Յորքում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Անդրադարձ է կատարվել նաեւ առաջնագծում տիրող իրադրությանը։ Համանախագահները ներկայացրել են նաեւ իրենց ապագա գործողությունների պլանը։
Նշենք, որ այսօր տեղի է ունենալու նաեւ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո

