Ելեն․ հունիսի 1-ը դաշնային պարտքի լիմիտի բարձրացման վերջնաժամկետն է

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը կիրակի հայտարարել է, որ հունիսի 1-ը մնում է դաշնային պարտքի լիմիտի բարձրացման «խիստ վերջնաժամկետը», ընդ որում հավանականությունը, որ կառավարությունը բավարար եկամուտներ կհավաքի, որպեսզի երկարաձգի մինչև հունիսի 15-ը, երբ պետք է լրացուցիչ հարկային մուտքեր լինեն, բավականին ցածր է։

Ելենը NBC հեռուսաալիքի եթերով հայտարարել է, որ ամերիկացիները հարկադրված կլինեն բարդ ընտրություն կատարել վճարումների առումով, եթե Կոնգրեսին չհաջողվի պետպարտքի վերին շեմը բարձրացնել 31,4 տրլն դոլարով նախքան գանձապետարանում կվերջանա կանխիկ փողը։

 

Share This