ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին հայտարարություն է տարածել

Ռուս խաղաղապահները հրադադարի երկու խախտում են արձանագրել Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Շուշիի շրջաններում։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։

ՌԴ ՊՆ մայիսի 21-ի տեղեկատվական տեղեկագրում նշված է, որ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում միջադեպերի առնչությամբ։

Share This