Զուգահեռ Հայաստանները

Հայաստանում կյանքը վաղուց դարձել է զուգահեռ իրականություն, այսինքն՝Հայլուրի Հայաստան և մի Հայաստան, որտեղ կյանքը ինչպես որ է։

Երեկվանից զոհված զինծառայողների ծնողները ի նշան Գայանե Հակոբյանի դեմ կայացրած վճռի՝անժամկետ նստացույց են արել։Պատերազմում որդի կորցրած ծնողները գիշերը դրսում են մնացել, փակել պողոտաներ, այդկերպ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով։Այդ ամենի ֆոնին վարչապետն ու մերձիշխանական շրջանակը Տավուշի մարզից լայն ժպիտով ֆոտոշարք են հրապարակում, չթաքցնելով արհամարհական վերաբերմունքը ՀՀ քաղաքացու հանդեպ։Մինչ որդեկորույս ծնողները անհոգնել պայքարում են արդարության համար, վարչապետենք իրենց նեղ շրջանակով Տավուշի մաքուր օդն են շնչում և ծիծաղում ժողովրդի վրա, որ անգամ ամենաթանկը կորցնելուց՝դարձյալ կուրորեն հավատում է պողպատե մանդատ ստացած, երկիրը անդունդի եզրին հասցրած Նիկոլ Փաշինյանի ազգակործան իշխանությանը։Հայաստանում երկու իրականություններ են, մեկը մյուսից՝տխուր ու վախենալու։Մեկը մյուսից՝պայթունավտանգ։

Share This