Անպտղություն ախտորոշումից հետո․ ծնվել է երգչուհի Ջեսսի Ջեյի առաջնեկը
Ծնվել է երգչուհի Ջեսսի Ջեյի առաջնեկը։ Որդու ծննդյան մասին նա հայտնել է սոցիալական ցանցերում։
«Մեկ շաբաթ առաջ իմ ամբողջ կյանքը փոխվեց։ Իմ տղան եկավ այս աշխարհ, եւ իմ սիրտը կրկնապատիկ մեծացավ։ Սա աննկարագրելի զգացում է, ես ճախրում եմ սիրո թեւերի վրա։ Նա կախարդական է, նա իրականացրել է իմ բոլոր երազանքները»,- կիսվել է երգչուհին։
Ջեսսի Ջեյը հունվարին հայտարարեց իր երկար սպասված հղիության մասին՝ սոցցանցերում տեղադրելով մի շարք նկարներ, որոնցում ցուցադրվում էր կլորացած որովայնը։ Ավելի քան մեկ տարի առաջ երգչուհին վիժել էր։ Ջեսսիի կորուստը հատկապես ծանր էր, քանի որ բժիշկները նախկինում նրա մոտ անպտղություն էին ախտորոշել։ Աստղը բազմիցս խոստովանել է, որ մայրանալն իր երազանքն է։
«Երեխան այն ամենն է, ինչ ես երբեւէ ցանկացել եմ, եւ կյանքն այնքան կարճ է: Հղիությունն ինքնին ինձ համար հրաշք էր եւ փորձ, որը ես երբեք չեմ մոռանա: Եվ ես գիտեմ, որ դեռ կունենամ այս ամենը», – վիժումից հետո երկրպագուներին ասել էր նա։
Միեւնույն ժամանակ նա կիսվել է միայնակ մայր դառնալու ծրագրերով, բայց ի վերջո Ջեսսին երեխա ունեցավ, երբ հարաբերությունների մեջ էր բասկետբոլիստ Չանան Քոլմանի հետ։
