Շաբաթվա Instagram-ը. Կոնտենտի տիրակալ Վա Աբաջյան

Ստեղծագործական տնօրեն, ով նվաճել է բազմաթիվ գործարարների սրտերը Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս: Նրան վստահում են ոչ միայն իրենց սոցիալական ցանցերը, այլեւ տեսողական հաղորդակցման գործիքները։

Վային տեսած կլինեք Preppa-յի կամ Սարյան փողոցի սեղաններից մեկի մոտ՝ Haze Academy-ից ոչ հեռու։ Նա միշտ հեռախոսի մեջ է, ի վերջո, աշխատանքն առաջնային է: Միաժամանակ նա կարողանում է ոճային տեսք ունենալ՝ անկախ օրվա ժամից կամ շաբաթվա օրվանից։ Նայում եւ Վայից սովորում ենք այս արվեստը։

Վայի աշխատասիրության մասին հաստատ գիտենք։ Սակայն մեր հերոսը ցանկանում է այս միտքը փոխանցել նաեւ իր հավատարիմ բաժանորդներին։ Այդ իսկ պատճառով նա կրում է մարզաշապիկ, որի վրա գրված է համապատասխանաբար «HOT PERSON AT WORK»:

Գոտիների թրենդը հետաքրքիր թեմա է, հատկապես, եթե յուրաքանչյուրն այն մեկնաբանում է իր անձնական ոճով։ Վան այս աքսեսուարը փորձում է ոչ միայն տրիվիալ նպատակներով։ Նա մտածում է ավելի լայն՝ ուսումնասիրելով արխիվային հավաքածուներ, ինչպիսիք են Maison Margiela x H&M-ը:

Մոտոցիկլետային բաճկոնը բաղձալի իր է, որն այնքան դժվար է ձեռք բերել Երեւանում։ Ցավոք, մինչ այժմ հնարավոր չէ նույնիսկ նման բան գտնել տեղական շուկաներում: Բայց պետք չէ սրտնեղել։ Վան մի ամբողջ հավաքածու ունի, որի մի մասը, հավանաբար, կցանկանա կիսվել։

Դուք կարող եք համոզվել Վայի սիրո մեջ մոտոցիկլետային նորաձեւության հանդեպ՝ պարզապես նայելով նրա Instagram-ը։ Այստեղ նա փորձել է շապիկ եւ ձեռնոցներ։ Մենք այս ամենը ավելացնում ենք սեզոնի wish-list-ում, նույնիսկ եթե չհաջողվի մոտոցիկլետ վարել:

Հայաստանում կան բավականին քիչ թրենդային տղամարդիկ: Այս մի քանի հոգու խմբի մեջ կարելի է դասել մեր այսօրվա հերոսին։ Նա մի զույգ ֆուտուրիստական ​​ակնոցով նոսրացնում է բոլորովին ոչ բարդ կերպարը՝ ավելացնելով թեթեւ «համեմունք»:

 

Share This