Լենկ-Թեմուրը փորձեց գրավել այս ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԸ, սակայն սարսափահար հեռացավ. ո՞ր վանքի մասին է խոսքը և որտե՞ղ է այն գտնվում

Հայաստանի հրաշքները բազմազան են: Իսկ հրաշագեղ Տաթևի մասին միգուցե լսեք եք շատերդ: Սակայն քչճերը գիտեն նրա պատմության ու լեգենդների մասին: Դե ի՞նչ, եկեք միասին զբոսնեք Տաթևի վանքի շուրջն ու ուսումնասիրենք այն:

Տաթևի լեգենդը՝

Վանքի կառուցումը ավարտելուց հետո, քարագործ վարպետը, ներքևում գտնվող բանվորներից 2 տաշեղ է պահանջում: Ստանալով տաշեղները վարպետը համբուրում է դրանք և ասում. «Հոգին սուրբ տա թև»:

Խոսքը բերանում նրա ուսերին թևեր են բուսնում: Վարպետը թռչում, գնում է անհայտ ուղղությամբ: Բանվորները առանց վարպետի օգնության չեն կարողանում հանել փայտյա սկալաները: Ժամանակ անց՝ լսելով, որ նա Պոլսում է գտնվում, վանքի շրջակայքի բնակիչները մարդ են ուղարկում վարպետի մոտ և խնդրում, որ նա գա և հանի վանքի սկալաները:

Սակայն վարպետը չի վերադառնում: Միայն հայտնում է հանելու եղանակը: Վարպետի ասած խոսքից վանքը կոչվում է Տաթև:

Լենկ-Թեմուրը կամեցել է հիմնահատակ կործանել Տաթևի վանքը և արմատախիլ անել նրա մոտ գտնվող շարժական Գավազան-սյունը: Դրա համար նա հրամայել է իր հրոսակներին լծել տասը զույգ գոմեշ, գութանի շղթայով կապել սյունը և ձգել: Հենց որ գոմեշները սկսում են ձգել, շղթան կտրվում է և նրանք տապալվում են ձորը: Տեսնելով այդ ՝ Լենկ-Թեմուրը հեռանում է Տաթևից:

Share This