Քիմ Քարդաշյանին «հագցնում ենք» հայազգի դիզայներների արտադրանքներով
Քիմ Քարդաշյանին «հագցնել» հայ դիզայներների հագուստներով՝ միաժամանակ հետեւելով դարի գլխավոր ինֆլյենսերի ոճին։ Ահա թե ինչ ստացվեց։
Kevork Kiledjan-ի կաշվե զգեստը կատարյալ է Քիմի արեւայրուքով ոտքերը եւ նրբագեղ իրանն ընդգծելու համար։ Իզուր չէ, որ նա արթնանում է առավոտյան ժամը 5-ին, ֆիզիկական պարապունք է անում երեք ժամ։ Ավելին, նրա զգեստապահարանում նման զգեստներ շատ կան։

Հավաքածուն, սակայն, կարելի է համալրել հայրենակից Գեւորգ Քիլեջյանի փոքրիկ իրով։ Այն «Guilty Brotherhood» ակունքներում է, ինչպես նաեւ Crossby Street-ում:

Հայն անձամբ գիտի շքեղ նորաձեւության փորձարարական մոտեցման մասին։ Այս կիրքը կարելի է տեսնել նրա նախագծերում։ Կաշվի եւ ժանյակի ակտիվ համադրությունը հենց այն է, ինչ սիրում է Քիմը։
Երկու կտորից բաղկացած կոստյում ARMA-ից․ հիանալի տեսք կունենա դատական նիստերի ժամանակ: Գաղտնիք չէ, որ Քիմը գնում է հոր հետքերով եւ ցանկանում է դառնալ լիարժեք իրավաբան։ Բացի բարձր որակավորում ունեցող հմտություններից, անհրաժեշտ է նաեւ նայել «մակարդակի վրա»։ Այստեղ նրան կօգնեն Հոլանդիայից ժամանած հայրենակիցները՝ Մարալ եւ Արդեն քույրերը։
Ընկերությունը հիմնադրվել է 80-ականներին երկու քույրերի հոր կողմից։ Այժմ հավաքածուների կուրացիան համապատասխանում է բավականին շքեղության բոլոր չափանիշներին՝ գերազանց որակ, դասական ուրվագիծ, ընդգծված լոգոների բացակայություն։

Serapian Milano-ի հյուսված պայուսակը Bottega Veneta-ի հարմարավետ այլընտրանքն է: Գնի մեջ, ամենայն հավանականությամբ, դուք չեք կարողանա խնայել: Այնուամենայնիվ, ամբոխից առանձնանալը երաշխավորված արդյունք է:

Serapian տան պատմությունը սկսվում է անցյալ դարի 20-ական թվականներից։ Գաղափարը ծնվել է Միլանում: Երկու եղբայրներ սկսեցին գրել բրենդի պատմությունը, որով ղեկավարում է 3-րդ սերունդը։ ԴՆԹ-ի առանցքը գեղեցկությունն է, հիասքանչությունը եւ իտալական վարպետությունը:

Մյուլիներ՝ Hayk Ananyan-ից․ ամառային սեզոնի թրենդն է, որն ամենեւին էլ չի պատրաստվում զիջել դիրքերը։ Ընդհակառակը, այն միայն ամրապնդում է իր՝ որպես ֆավորիտի կարգավիճակը առաջատար ազդեցիկների շրջանում:

Քիմը, ինչպես իր գործընկերներից շատերը, նախընտրում է կրել իտալական The Attico ապրանքանիշի մյուլիները։ Այնուամենայնիվ, դրանք ձեռք բերելը հեշտ չէ: Իսկ հայկական ապրանքանիշի դեպքում հակառակն է։ Միլիոնատեր բլոգերները չգիտեն այդ մասին՝ ապարդյուն: Որակով չի զիջում, իսկ գինը՝ ավելի հաճելի։

