Մոլդովայի նախագահ Սանդուն Ռուսաստանին մեղադրել է գարնանը երկրի իշխանությունը «տապալելու» փորձի մեջ

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Moldova-1-ի եթերում ասել է, որ գարնանը Ռուսաստանը փորձել է «տապալել» երկրի իշխանությունը և իշխանության բերել «ռուսամետ» ուժերին։ Նրա հայտարարությանն անդրադարձել է «Գազետա ռու»-ն:

«Այս տարվա գարնանը կային իշխանությունը տապալելու ծրագրեր, որոնք ձախողվեցին նաև այն պատճառով, որ մենք ունեինք բավարար տեղեկատվություն և մեր մարմինների զգոնությունը։ Վստահ ենք, որ նրանք նորից կփորձեն, բայց ես կոնկրետ տեղեկություն չունեմ այդ մասին»,-ասել է նա։

Սանդուի կարծիքով, Ռուսաստանը նման նոր փորձեր կանի, քանի որ, ըստ նրա, Կրեմլի ծրագրերն են Մոլդովայի կառավարությունը փոխել «ռուսամետի» և Մոլդովան օգտագործել Ուկրաինայի դեմ «պատերազմում»։

Share This