ԱՄՆ-ը և դաշնակիցները մոտակա ամիսներին կորոշեն, թե իրենցից որ մեկը քանի F-16 կփոխանցի Կիևին

Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները մոտակա ամիսներին կորոշեն, թե ով և ինչ քանակությամբ F-16 կմատակարարի Կիևին: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ճեպազրույցում ասել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Կախված զորավարժությունների ծավալումից, մենք առաջիկա ամիսների ընթացքում կաշխատենք մեր դաշնակիցների հետ՝ որոշելու, թե ուր կտեղափոխվեն ինքնաթիռները, ով կտեղափոխի դրանք և որքան»,-ասել է նա։

Սալիվանը հավելել է, որ այժմ G7 երկրները անցել են հետխորհրդային հանրապետության օդուժի ուժեղացման քննարկմանը «որպես Ուկրաինայի ինքնապաշտպանության մեր երկարաժամկետ հանձնառության մաս»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր CNN-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G7-ի ղեկավարներին տեղեկացրել է, որ պետությունները կաջակցեն դաշնակիցների միջոցառումներին՝ ուկրաինացի օդաչուներին կործանիչներ, այդ թվում՝ F-16-ներ վարելու մեջ վարժեցնելու համար:

Share This