Զոհված զինվորի մորը ներկայացրին իբրև հանցագործ

Արդեն մի քանի օր է իշխանությունը իր փնթի սցենարով փորձում է ժողովրդի ուշադրությունը շեղել, ինչ-որ իրադարձությունից, որը կամ արդեն եղել է, կամ պիտի լինի։Իշխանությունը իր արբանյակ լրատվականներով Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման մասին տարածեց, մինչդեռ իրականությունը ավելին քան պարզ է։Իշխանության մոգոնած շոուն իրականում շատ ծիծաղելի կլիներ, եթե արդյունքում շինծու քրեական գործ չհարուցվեր և կարած գործի շրջանակներում չձերբակալվեր Նիկոլի տղայի առևանգման մեջ մեղադրվող Արցախին որդի տված Գայանե Հակոբյանը։Պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը ձերբակալեցին իբրև մեր երկրի ամենավերջին հանցագործի, մինչդեռ իրական հանցագործները ազատ շրջում են ԱԺ միջանցքներում և կառավարության նիստերին հումորներ են նույնիսկ անում։Փաշինյան Աշոտը թագավորի տղան է, իրեն մազը չպիտի ծռվի, իսկ երբ իր հայրիկի շարասյունը 29-ամյա Սոնա Մնացականյանին կյանքին զրկեցին՝այսօր ազատության մեջ հանգիստ ապրում են։Սա Հայաստանն է.սրբերը մեղավոր են, իսկ մեղավորը սուրբ։

Share This