Կփորձեն հակազդել Ռուս-Իրանական գործակցությանը
Ամերիկացի սենատոր, Տեխաս նահանգը ներկայացնող հանրապետական Թեդ Քրուզը մտադիր է ներկայացնել օրինագիծ, որը միտված կլինի Ռուս-Իրանական ռազմատեխնիկական գործակցության հակազդմանը։ Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնում՝ Հուդզոնյան ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ։ Վերջինս մտահոգություն է հայտնել, որ Ռուս-Իրանական գործակցությունը ռազմական ոլորտում դարձել է չափազանց ծավալուն եւ անընդհատ խորանում է ու ընդլայնվում, եւ նախագահ Բայդենի վարչակազմը նույնիսկ չի փորձում դրան հակազդել։ «Ահա թե ինչու ես հիմա աշխատում եմ, որպեսզի ներկայացվի օրինագիծ, որը կպարտավորեցնի Բայդենի վարչակազմին հակազդելու Ռուսաստանի եւ Իրանի գործակցությանը մի շարք ոլորտներում»,- ասել է սենատոր Քրուզը։ Օրինագիծը ըստ ամերիկացի սենատորի, կենթադրի սանկցիոն մեխանիզմների խստացում, որը կզսպի Ռուսաստան-Իրան ռազմական առանցքի ձեւավորմանը։