Ուկրաինայում հատուկ գործողության գոտում զոհվել է բարդ եւ «Уральские пельмени»-ի հեղինակ Իգոր Իստոմինը

Ուկրաինայում հատուկ գործողության գոտում զոհվել է ուրալյան բարդ, «Уральские пельменеи» շոուի սքեթչերի սցենարիստներից Իգոր Իստոմինը, նա 51 տաեկան էր, հայտնում է «Եկատերինբուրգ օնլայնը»։

Նա որպես կամավոր էր մեկնել 2022 թվականի մայիսին եւ մահացել նույն թվականի ամռանը, սակայան հարազատները դրա մասին իմացել են բավականին ուշ, նշում է հրատարակությունը։ Իստոմինը գնացել է որպես կամավոր, սակայան ոչինչ չի ասել հարազատներին, անգամ կնոջը՝ բացատրելով, որ մեկնում է շինարարությունում աշխատելու։ Մոտ մեկ տարի նա համարվում էր անհետ կորած։

«Ոչ մի զանգ։ Ոչ մի նամակ։ Սկսկեցինք խուճապի մատնվել։ Ջոկատի տղաները, նրա ընկերները, բոլորին ոտքի հանեցին՝ զինկոմիսարիատները, կամավորների ջոկատները, ականատեսներ գտան։ Հարցումներ էին ուղարկում, հետո նրանցից ԴՆԹ պահանջեցին։ Պարզվեց, որ նա մեկ տարի առաջ է մահացել», — նշել է նա։

Իստոմինի հուղարկավորությունը տեղի է ունեցել 2023 թվականի մայիսի 18-ին Եկատերինբուրգում։ Եկատերինբուրգի Կիրովի եւ Օկտյաբրսկի շրջանների զինվորական կոմիսար Դմիտրի Դյադյուշկոն ասել է, որ Իստոմինը ներկայացվել է «պետական ​​բարձր մրցանակի»՝ հատուկ գործողության ընթացքում ցուցաբերած հերոսության համար։

Share This