Սյունիքի մարզում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները այցելում են հայերի տներ ու հարցնում նախկինում իրենց գյուղերում, քաղաքներում բնակված ադրբեջանցիների մասին
Համաձայնեք, սա չափազանց կարևոր հանգամանք է, որը անկասկած պետք է ունենա տրամաբանական բացատրություն։ ԵՄ դիտորդները ո՞ւմ հրահանգով են նման տեղեկատվություն հավաքում, ի՞նչ նպատակով են հավաքում և ո՞ւմ են փոխանցելու։
Այն, ինչ ըստ ականատեսի անում են ԵՄ դիտորդները, անկասկած ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ է, եթե նման տեղեկություն փոխանցվում է օրինակ ադրբեջանական կողմին` իրենց «արժանապատիվ վերադարձ» կոչված հնարածին հակահայկական ծրագիրը իրագործելու համար։
Ահա’ Արցախի կլանման հետագա հավանական հետեւանքները, որոնք մեզ համար ստեղծելու են իսկական գոյաբանական խնդիր հենց մեր բակերում, մեր քաղաքներում։
