Դատարանը վարույթ է ընդունել Սեյրան Օհանյանի և Գրիգորի Խաչատուրովի գործը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը վարույթ է ընդունել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, այժմ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, գեներալ Գրիգորի Խաչատուրովի և ևս 11 անձի վերաբերյալ գործը։

Նախնական դատական լսումներ են նշանակվել հաջորդ շաբաթ՝ մայիսի 8-ին, ժամը՝ 15։00-ին։

Նիստը տեղի կունենա դռնփակ կարգով։

Share This