Պատգամավորը կոչ է արել սկսել զտումներ կրոնավորների շրջանում

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ջեյխուն Մամեդովը հայտարարել է, որ բոլոր այն կրոնավորները, որոնք ունեն արմատական հայացքներ, պետք է այլեւս չկարողանան պաշտոնավարել մզկիթներում։ Ադրբեջանցի խորհրդարանականը ասել է նաեւ, որ ծայրահեղ կրոնական շարժումների դեմ պայքարը պետք է շարունակվի։ Ուշագրավ է այն, որ ըստ Մամեդովի, Ադրբեջանում ծայրահեղ կրոնական հայացքներ ունեցող տասնյակ հազարավոր մարդիկ կան եւ հարկավոր է հնարավորինս արագացնել կրոնական գործունեության ոլորտում իրականացվելիք բարեփոխումները։ Մամեդովը նշել է նաեւ, որ Ադրբեջանի համար լրջագույն սպառնալիք է դարձել արմատական եւ քաղաքականացված իսլամը։ Ադրբեջանա-իրանական հարաբերությունների սրացման ներկայիս փուլում այս հայտարարությունը առնվազն «մեսիջ» է այն բանի, որ այդ երկրում շարունակվելու են Իրանի հանդեպ համակրանք ունեցող շիա մահմեդական կրոնավորների եւ հավատացյալ քաղաքացիական անձանց դեմ գործողությունների իրականացումը։

Share This