Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել ֆուտբոլի միջազգային մրցաշարի
Ռուսաստանի ֆուտբոլային միությունը հայտարարել է, որ չի մասնակցի Կենտրոնական Ասիայի ֆուտբոլի անդրանիկ առաջնությանը: Այդ մասին տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Համաձայն տարածված հայտարարության, այդ հրաժարումը բացատրվել է խաղերի ծանրաբեռնվածությամբ։
Հիշեցնենք, որ Կենտրոնական Ասիայի ֆուտբոլի անդրանիկ առաջնությունը կանցկացվի այս տարվա հունիսի 9-21-ը, Ուզբեկստանում և Ղրղըզստանում: Դրան կմասնակցեն 6 երկրներ՝ Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Աֆղանստանը և Իրանը:
Նշենք նաեւ, որ Ռուսաստանի հավաքականն 2022թ մարտ ամսից սկսած իրավունք չունի մասնակցելու ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից անցկացվող մրցաշարերին՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ ՌԴ դեմ սահմանված սանկցիաների պատճառով: Կենտրոնական Ասիայի ֆուտբոլի ասոցիացիան, որը ստեղծվել է 2015 թվականին, առանձին կառույց է և չի մտնում միջազգային ֆեդերացիաների կազմի մեջ:
