Գյումրիում տեղի ունեցավ աշխատանքի հերթական տոնավաճառը

Սեպտեմբերի 10-ին Գյումրիում տեղի ունեցավ հերթական՝ թվով արդեն 12-րդ աշխատանքի տոնավաճառը։ Հիշեցնենք, որ Շիրակի մարզն ու Գյումրին առաջատարն է գործազրկության մակարդակով։ Քաղաքում եւ մարզում նաեւ բավական մռայլ է սոցիալական ֆոնը։ Այդուհանդերձ, այս տոնավաճառը գոնե հույս է, որ գործազուրկը կարող է գտնել իր գործատուին։ Այս տարի 36 գործատու ներկայացրել է 380 թափուր տեղ։Հիմնական ոլորտներն են՝ թեթեւ եւ սննդի արդյունաբերություն, սպասարկում եւ ՏՏ։ Գյումրին հիրավի կարող է առաջատար լինել հատկապես ՏՏ ոլորտում, որտեղ բավական լավ ենթակառուցվածքային բազա կա։ Օգոստոսի 1-ի դրությամբ, ըստ Գյումրիի զբաղվածության կենտրոնի տվյալների, Շիրակի մարզում աշխատանք է փնտրում 15.700 քաղաքացի, նրանցից 13.678-ը միայն Գյումրիում են գրանցված: Գյումրիում հաշվառված գործազուրկի կարգավիճակ ունի 10.300 մարդ, աշխատանքի էլ կարողացել է տեղավորվել 785 քաղաքացի։ Ինքնին հասկանալի է, որ նման ցուցանիշների պարագայում երբեք հնարավոր չի լինի մեկ տոնավաճառով աշխատանքով ապահովել գործազուրկներին։ Հետաքրքրական է, որ նույնիսկ շինոլորտում վարպետների պակասորդ կա, ինչը պայմանավորված է վարպետների՝ արտագնա աշխատանքի մեկնելու հանգամանքով։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )