Տեռոր հերոսների ու նվիրյալների նկատմամբ, թրքամոլը իրականություն է դարձնում Ալիևի երազանքը
Տեռոր հերոսների ու նվիրյալների նկատմամբ, թրքամոլը իրականություն է դարձնում Ալիևի երազանքը
Նիկոլ Փաշինյանը մանրադիտակի տակ է պահում հատկապես պատերազմ հաղթած գեներալներին, ովքեր բանակի կերտման ակունքներում են եղել, այսինքն՝նրանց, ովքեր կարող են խանգարել Փաշինյանին՝իրագործելու Ալիևի վաղեմի երազանքը։
3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը Նիկոլի օրոք ադրբեջանական բանակին ջախջախել է։2020 թվականին Խաչատուրովի ղեկավարած հուլիսյան մարտերում սպանվել էր Ադրբեջանի երրորդ բանակային կորպուսի շտաբի պետ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը։Նախքան 44-օրյա պատերազմը Խաչատուրովի ղեկավարած կորպուսի հաղթանակով նիկոլականները գլուխ գովում, իսկ «Հայկական ժամանակում» նույնիսկ անստորագիր խմբագրական հայտնվեց «Ալիեւն ուղղակիորեն ընդունեց կապիտուլյացիան» վերնագրով։Դրանից շատ չանցած իշխանությունը շոուներով փորձում է վարկաբեկել բանակը և սաեփական թուլամորթությունը փաթաթել բանակի և հաղթած գեներալների վզին։Պատերազմից հետո ավանդույթ է դարձել բարձրաստիճան զինվորականների վրա քրեական գործ կարել, շատ դեպքերում արհեստածին։Գրիգորի Խաչատուրովի պարագայաում բոլորին է հայտնի, թե ինչ պատճառով է այս ամբողջ մասկի շոուն։Փաշինյան Նիկոլը մի զարկով երկու նապաստակ է խփում՝կատարում է Ալիևի երազանքը հանձնում է անկլավները և հերթական անգամ վարկաբեկում է բանակը, այսինքն՝կամաց-կամաց բանակն էլ է փորձում ցրել։
Հիշեցնենք, որ մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին. վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով, այն է՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար, ձերբակալվել է:
Գեներալներին վարկաբեկելու օպերացիան սկսվել է 2018-ից, երբ բեմադրվում էր տուշոնկա շոուն, օպերացիան նոր թափ ստացավ պատերազմից հետո, երբ անհրաժեշտ եղավ փրկելու Նիկոլ Փաշինյանի դեմքը։
