<<Սարդ մարդը>> մոտակա ժամանակներում չի վերադառնա <<Մարվելի>> կինոտիեզերք

«Սարդ մարդը» մոտակա ժամանակներում չի վերադառնա «Մարվելի» կինոտիեզերք Sony-ի գործադիր տնօրեն Թոնի Վինչիկերան հայտարարել է, որ չնայած այն խոսակցություններին, «Սարդ մարդը» դժվար թե հայտնվի «Մարվելի» ֆիլերում։ Ըստ նրա, ներկայումս Disney-ի հետ գործարքի հնարավորություններ չկան եւ հարցը փակված է։ Վինչիկերան, սակայն ակնարկել է, որ ապագայում այդ կերպարը հնարավորություն ունի վերադառնալու կինոտիեզերք։ Այս մասին գրում է КиноПоиск-ը։ Նշենք, որ օգոստոսի 20-ին Քեյվին Ֆայգին եւ «Մարվելը» այլեւս չեն համագործակցելու Sony-ի հետ՝ «Սարդ մարդու» մասին ֆիլմերի նկարահանումների համար։ Ըստ շրջանառվող խոսակցությունների, Sony եւ Disney ընկերությունները չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ, կապված ֆինանսական խնդիրների հետ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )