Մեսսին երբեք չի խնդրել գնել Նեյմարին. Բարտոմեու
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն խոսել է Նեյմարի չկայացած տրանսֆերի մասին.
««Բարսելոնային» չի հաջողվել բավարարել ՊՍԺ-ի պահանջները Նեյմարի տրանսֆերի համար: Ակումբը երբեք չի առաջարկել փոխանակել իր ֆուտբոլիստներին, որոնցով հետաքրքրվել է ՊՍԺ-ն: Մեր կողմից արել ենք առավելագույնը:
Նեյմարը խնդրել էր փարիզյան ակումբին բանակցություններ վարել միայն «Բարսելոնայի» հետ:
Այդ գործարքը կատարելը հեշտ չէր և ֆինանսական, և մարդկային տեսանկյունից: Մեսսին երբեք չի խնդրել գնել Նեյմարին»,- ասել է կատալոնացիների նախագահը:
Աղբյուր ArmSport.am
