«Նապոլիին» հաղթանակ բերեցին Կվարացխելիայի եւ Օսիմենի գոլերը

Իտալիայի առաջնության 23-րդ տուրի մեկնարկային խաղում առաջատար «Նապոլին» հյուրընկալվեց «Սասուոլոյին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի եւ նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենի գոլերն առաջին խաղակեսում (տեսանյութ)։

Նապոլին» 62 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ արդեն 18 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող փոխչեմպիոն «Ինտերից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Սասուոլոն» 15-րդն է՝ 24 միավոր։

Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր

«Սասուոլո» – «Նապոլի»՝ 0:2 (տեսանյութ)

Խվիչա Կվարացխելիա, 12, Վիկտոր Օսիմեն, 33

Փետրվարի 18

«Սամպդորիա» – «Բոլոնիա»՝ 18:00 (Երեւանի ժամանակ)

«Մոնցա» – «Միլան»՝ 21:00

«Ինտեր» – «Ուդինեզե»՝ 23:45

Փետրվարի 19

«Ատալանտա» – «Լեչե»՝ 15:30

«Ֆիորենտինա» – «Էմպոլի»՝ 18:00

«Սալերնիտանա» – «Լացիո»՝ 18:00

«Սպեցիա» – «Յուվենտուս»՝ 21:00

«Ռոմա» – «Վերոնա»՝ 23:45

Փետրվարի 20

«Տորինո» – «Կրեմոնեզե»՝ 23:45

Share This