Այսօր Գյումրու դրամատիկական թատրոնը լցված էր Հովհաննիսիանական շնչով.

Այսօր Գյումրու դրամատիկական թատրոնը լցված էր Հովհաննիսիանական շնչով. քաղաքի արտիստը տոնում էր իր ծննդյան հոբելյանական 60-ամյակը:
Սիրելի արտիստին շնորհավորելու էին եկել մարդիկ, ովքեր մեծացել են Հովհաննես Հովհաննիսյան լեգենդի ստեղծած անմոռանալի կերպարներով:
Հանդիսատեսին ներկայացվեց Հովհաննես Հովհաննիսյանի մասին պատմող «Քաղաքի արտիստը» ֆիլմը, հնչեցին շնորհավորական ուղերձներ, հանձնվեցին պատվոգրեր քաղաքային և մարզային իշխանությունների կողմից, երեկոն եզրափակվեց Հ. Հովհաննիսյանի «Արշիլ Գորկի» դրամայի ցուցադրմամբ։
Հոբելյանական երեկոն կայացավ ԿԳՄՍ նախարաության աջակցությամբ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )