Ադրբեջանում շարունակվում է վերջին օրերին մեծ աղմուկ հանած մի քրեական գործի քննությունը
Ադրբեջանում շարունակվում է վերջին օրերին մեծ աղմուկ հանած մի քրեական գործի քննությունը։
Ըստ ադրբեջանական մամուլում տարածված տեղեկությունների Ադրբեջանի Բեյլաղանի շրջանում նույն ընտանիքին պատկանող միանգամից չորս մարդ է սպանվել։ Ոմն Ֆ․ Ջալիլզադեն սպանել է 56-ամյա Ն․ Գուլիեւին, 51-ամյա Թ․ Գուլիեւային, 26-ամյա Ամինա Գուլուզադեին եւ 20-ամյա Խայալ Գուլուզադեին։ Ֆ․ Ջալիլզադեն ձերբակալվել է։
Եւ ահա պարզվել է, որ տարիներ Ջալիլզադեների եւ Գուլիեւների ընտանիքի միջեւ հին թշնամանք է եղել։ Մասնավորապես, տարիներ առաջ Ֆ․ Ջալիլզադեի հայրը՝ Լ․ Ջալիլզադեն եղանով հարվածել է Ն․ Գուլիեւի որովայնին եւ ծակել այն։ Բժիշկներին հաջողվել է փրկել Գուլիեւի կյանքը։
Լ․ Ջալիլզադեն ձերբակալվել է։ Սակայն նրա որդին՝ Ֆ․ Ջալիլզադեն շարունակել է թշնամանքը եւ օրեր առաջ գնդակահարել Գուլիների ընտանիքի չորս անդամներին։ Քննությունը պարզել է, որ սպանության օրը թշնամություն անող ընտանիքների միջեւ հերթական կոնֆլիկտն է եղել։
Մասնավորապես, Ջալիլզադեները մետաղական ամրալարերով փակել են այն ճանապարհը, որը տանում էր դեպի Ֆ․ Ջալիլզադեի տուն։ Դրա պատճառով նրանց միջեւ կռիվ ու ծեծկռտուք է եղել, որն էլ ավարտվել է չորս անձի սպանությամբ։ Նշենք, որ այս աղմկահարույց պատմության մեջ ներգրավված բոլոր անձինք գյուղացիներ են, զբաղվել են հիմնականում անասնապահությամբ։
