Բալասանյան ընտանիքը հյուրընկալել է աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին

 Բալասանյան ընտանիքը հյուրընկալել է աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին

Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ ղեկավարությամբ աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի։ Մինչ համերգը՝ աշխարհահռչակ դիրիժորին Գյումրու Սև բերդ ամրոցում դիմավորել և ընդունել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Աշխարհահռչակ դիրիժորի հետ հանդիպմանը ներկա են եղել նաև «Բալասանյան դաշինք» խմբակցություն ավագանու անդամներ Լուսինե Սանոյանը և Սոնա Հովհաննիսյանը։
Վլադիմիր Սպիվակովը շնորհակալություն է հայտնել ընդունելության և համերգի կայացման գործում Բալասանյան ընտանիքի ցուցաբերած աջակցության համար։ Այնուհետ Վլադիմիր Սպիվակովը ցանկություն է հայտնել հաջորդ տարի՝ 88-ի աղետալի երկրաշարժի 35-րդ տարելիցի կապակցությամբ համերգային ծրագրով հանդես գալ արդեն Գյումրու Սև բերդ ամրոցում։
Սամվել Բալասանյանն իր խոսքում ողջունել է հյուրին ու շնորհակալություն հայտնել հերթական անգամ համերգային ծրագրով Գյումրի գալու համար, ապա կողմերը խոսել են հետագա համագործակցություններից և դրա համար անհրաժեշտ աշխատանքներից։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )