Կիևի քաղաքապետը հայտնել է քաղաքի կենտրոնում պայթյունների մասին


Այսօր առավոտյան Կիևի կենտրոնում տեղի է ունեցել 4 պայթյուն։ Այս մասին հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն՝ նշելով, որ դրանցից երկուսը՝ Շևչենկոյի շրջանում:

«Տելեգրամ»-ի իր ալիքում ավելի վաղ Կլիչկոն հայտնել էր քաղաքի կենտրոնում երկու պայթյունի մասին։

Ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով ականատեսներին, հաղորդում են «Ուկրեներգո» էներգետիկ ընկերության շենքի վրա ծխի հսկա ամպերի մասին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )