Կայացել է Միրզոյան-Բորել հեռախոսազրույցը. մանրամասներ


ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:

Այս մասին տեղեկատվությունը տարածել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության գրասենյակը:

Նշվում էր, որ այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Բարձր ներկայացուցիչը Արարատ Միրզոյանին տեղեկացրել է ԵՄ-ի քաղաքացիական առաքելության տեղակայման համար շարունակվող տեխնիկական նախապատրաստությունների մասին:

Բացի այդ, Բորելն ընդգծել է, որ վճռական է ԵՄ անդամ երկրների հետ կապեր հաստատելու հարցում, որպեսզի ապահովի այս առաքելության շուտ ժամանումը տարածաշրջան:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )