9 մթերք, որոնք կօգնեն պահպանել երիտասարդությունը
Ծերացումը բնական գործընթաց է, որից խուսափել հնարավոր չէ, սակայն գիտնականները եկել են այն եզրահանգման, ճիշտ կազմված սննդակարգը կօգնի զգալիորեն դանդաղեցնել օրգանիզմի ծերացման գործընթացը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 9 մթերք, որոնք սննդակարգում ներառելու դեպքում կօգնեն պահպանել երիտասարդությունը:
Յոգուրտ
Բնական յոգուրտը նպաստում է աղիների միկրոֆլորայի առողջացմանը, ինչը շատ կարևոր է ամբողջ օրգանիզմի համար:
Ձմերուկ
Ձմերուկը լիկոպինի հարուստ աղբյուր է, իսկ այս հակաօքսիդանտն օգնում է երկար ժամանակով պահպանել մաշկի առողջությունն ու երիտասարդությունը:
Ձուկ
Շաբաթական երկու անգամ յուղոտ ձուկ ուտելը զգալիորեն նվազեցնում է կոգնիտիվ խանգարումների զարգացման հավանականությունը, իսկ նման խանգարումները ծերացման գլխավոր մարկերներն են:
Հապալաս
Այս հատապտուղները պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք կանխում են բջջային թթվայնացումը, ինչը համարվում է ծերացման հիմնական պատճառներից մեկը:
Նարինջ
Այս միրգը կոլագենի՝ մաշկի առաձգականությունն ու թարմությունն ապահովող սպիտակուցի հարուստ բնական աղբյուր է:
Ավոկադո
Ավոկդոն հարուստ է օլեինաթթվով ու օմեգա-9 ճարպաթթվով, որոնք օգնում են ավելի երիտասարդ տեսք ունենալ: Այս տարրերի շնորհիվ մաշկը դառնում է ավելի հարթ ու ձեռք է բերում առողջ ու հավասար գույն:
Բրոկոլի
Բրոկոլիի գործածությունը խթանում է կոլագենի արտադրությունը, ինչի շնորհիվ մաշկը ձգվում է և դառնում է ավելի առաձգական:
Ընկույզներ
Նուշն ու հունական ընկույզը պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուցներ, վիտամին E և օմեգա-3 ճարպաթթուներ, իսկ այս տարրերն արդյունավետ կերպով ազատում են կնճիռներից ու կանխում դրանց առաջացումը:
Վարսակ
Վարսակը պարունակում է սննդարար նյութեր, որոնք ազդում են մաշկի խոնավեցման մակարդակի վրա: Բացի այդ, վարսակը հարուստ է սիլիցիումով, որը դրական ազդեցություն է ունենում մաշկի բջջային կառուցվածքի վրա և օգնում է կանխել կնճիռների առաջացումը:
