7 բնական հակաբորբոքային միջոց հոդացավերը մեղմելու համար
Հոդացավերը հաճախ պայմանավորված են լինում բորբոքումներով, ուստի դրանց դեմ պայքարի համար կիրառվում են հակաբորբոքային միջոցներ: Նման դեղամիջոցներն օգնում են ազատվել խնդրից, սակայն կարող են նաև կողմնակի բարդություններ առաջացնել, ուստի երբեմն մարդիկ ստիպված են լինում այլընտրանքային տարբերակներ փնտրել: Նման դեպքերում հիանալի լուծում կարող են լինել բնական հակաբորբոքային միջոցները, որոնք և՛ ավելի հասանելի են, և՛ ավելի անվնաս:
Հակաբորբոքային ազդեցությամբ օժտված սննդամթերքն օգնում է մեղմել ցավն ու բուժել հոդերը: Բացի այդ, դրանք շատ օգտակար են նաև մի շարք այլ խնդիրների դեպքում, ուստի պետք է անպայման ներառվեն սննդակարգում:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն բնական միջոցները հոդացավերից ազատվելու համար:
- Հազրեվարդ
Այս բույսն օժտված է հակաբորբոքային հատկություններով, ուստի դրա թուրմն ամենաարդյունավետ բնական միջոցներից մեկն է հոդացավերը մեղմելու համար: Այն պատրաստելու համար հարկավոր է 2 բաժակ ջուրը եռացնել, ավելացնել 20 գրամ հազրեվարդ և մի փոքր թրմել:
Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հազրեվարդն օգնում նվազեցնել կորտիզոլի մակարդակը՝ դրանով իսկ ազատելով սթրեսից ու անհանգստությունից:
- Կոճապղպեղ
Հիանալի բուժիչ միջոց է նաև կոճապղպեղի թուրմը, որը պատրաստելու համար հարկավոր է ընդամենը 2 բաժակ ջուր, 2 ճաշի գդալ մեղր և ½ թեյի գդալ քերիչով մանրացրած կոճապղպեղ: Բացի այդ, կոճապղպեղը հիանալի միջոց է նաև ստամոքսի խնդիրներից ազատվելու համար, ուստի այն կարելի է կիրառել մարսելախանգարման, փորափքանքի և փորլուծության դեպքում:
- Քրքում
Քրքումի միջոցով հոդացավերից ազատվելու համար հարկավոր է պարզապես մի բաժակ ջրին 2 գրամ քրքում ավելացնել, քաղցրացնել ըմպելիքը մեղրով և ըմպել ստացված խառնուրդը: Էլ ավելի լավ արդյունքի համար կարելի է ըմպելիքին նաև մի պտղունց կարմիր կամ սև պղպեղ ավելացնել:
- Կտավատի սերմեր
Այս սերմերը հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, ինչի շնորհիվ շատ օգտակար են բոլոր օրգանների ու համակարգերի համար: Օրական խորհուրդ է տրվում 1-2 ճաշի գդալ կտավատի սերմ օգտագործել:
- Դափնու տերև
Ցավը մեղմելու ամենաարդյունավետ միջոցների շարքին է դասվում նաև դափնու տերևների թուրմը: Հարկավոր է մի լիտր ջուրը եռացնել, ավելացնել 10 գրամ դափնու տերև և թրմել: ստացված թուրմն օգտագործել կոմպրեսների տեսքով՝ դնելով ախտահարված հատվածին:
- Դարչին
Իր հակաբորբոքային հատկությունների շնորհիվ դարչինը համարվում է լավագույն բնական հակաբորբոքային միջոցներից մեկը, սակայն այն խորհուրդ չի տրվում չարաշահել (օրական առավեագույնը 6 գրամ)՝ ալերգիկ ռեակցիաներից խուսափելու համար:
- Սխտոր
Սխտորը վաղուց հայտնի է իր օգտակար հատկությունների շնորհիվ: Այն օգնում է նվազեցնել հոդերում կուտակված հեղուկի մակարդակը, ազատում է բորբոքումներից և մեղմում է ցավոտ զգացողությունները: Պարզապես հարկավոր է օրական 1-2 պճեղ հում սխտոր ուտել:
Այս բնական միջոցներն անչափ արդյունավետ են, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում ցանկացած ժողովրդական միջոց կիրառելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանագավոր լինել և էլ ավելի լուրջ խնդիրներ առաջացնել:
