4 համեղ ու օգտակար բաղադրատոմս երիկամները տոքսիններից մաքրելու համար

Երիկամները մարդու օրգանիզմի ամենակարևոր օրգաններից են, որոնք զտում են արյունն ու դուրս են բերում բոլոր տոքսիններն ու վնասակար տարրերն օրգանիզմից: Սակայն արյունը մաքրելը երիկամների միակ գործառույթը չէ: Այս օրգանները կարգավորում են զարկերակային ճնշումը, նպաստում են էրիթրոցիտների արտադրմանը, ակտիվացնում են վիտամին D-ն, կարգավորում են թթվահիմնային հաշվեկշիռը, էլեկտրոլիտների հաշվեկշիռն ու հեղուկի հաշվեկշիռը և այլն:

Երիկամների աշխատանքի խանգարման ու աղտոտվածության դեպքում կարող են ի հայտ գալ մի շարք տհաճ ախտանշաններ, որոնք հուշում են երիկամները մաքրելու անհրաժեշտության մասին: Այդ ախտանշանների շարքին են դասվում հոգնածության զգացումը, երիկամների ցավը որոշակի մթերքի գործածությունից հետո, մաշկային խնդիրները (էկզեմա, բշտիկներ, ցան), հորմոնալ դիսբալանսն ու տրամադրության անկումը, քաշի ավելացումն ու փորափքանքը, ինչպես նաև միզապարկի հետ կապված խնդիրներն ու միզուղիների վարակները:

Նշված ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել երիկամները մաքրելու և դրանց աշխատանքը բարելավելու համար: Նման դեպքերում մասնագետները հատուկ դեղամիջոցներ են նշանակում, սակայն կան բնական միջոցներ, որոնք խթանում են երիկամների մաքրման գործընթացը և որևէ վնաս չեն հասցնում օրգանիզմին: Ընդ որում, դրանք ոչ միայն անվնաս են, այլև շատ արդյունավետ ու համեղ:

1-ին բաղադրատոմսը.

1 բուռ կտրատած կաղամբ,

½ բաժակ թարմ մաղադանոս,

2.5 սմ երկարությամբ կոճապղպեղի թարմ արմատ,

½ կիտրոն (առանց սերմերի),

½ կանաչ խնձոր (առանց սերմերի),

Պատրաստման եղանակը.

Պարզապես հարկավոր է բոլոր բաղադրիչները լվանալ, այնուհետև քամել դրանց հյութը հյութաքամիչի միջոցով:

2-րդ բաղադրատոմսը.

3 միջին չափի գազար,

1 միջին չափի վարունգ,

½ ճակնդեղ:

Պատրաստման եղանակը.

Անհրաժեշտ է, լվանալ բաղադրիչները, այնուհետև քամել դրանց հյութը հյութաքամիչով ու խմել ստացված խառնուրդը: Ճակնդեղը մաքրում է օրգանիզմը տոքսիններից ու օգնում է վերականգնել էրիթրոցիտների մակարդակը: Գազարն ու վարունգն օգնում են օրգանիզմից դուրս բերել միզաթթուն, ինչի շնորհիվ կանխում են երիկամներում քարերի առաջացումը:

3-րդ բաղադրատոմսը.

խատուտիկի 3 տերև,

2 ճյուղ նեխուր (ցողունը),

½ կիտրոն (առանց սերմերի),

մի կտոր բրոկոլի (խոշոր):

Պատրաստման եղանակը.

Անհրաժեշտ է քամել նշված բաղադրիչների հյութը հյութաքամիչով ու խմել ստացված խառնուրդը: Խատուտիկը հայտնի է արյունը մաքրելու իր հատկություններով, ուստի հաճախ է կիրառվում նման բաղադրատոմսերի մեջ:

4-րդ բաղադրատոմսը.

1 բաժակ բողկ,

1 բաժակ մանուշակագույն կաղամբ,

1 ճյուղ նեխուր (ցողունը):

Պատրաստման եղանակը.

Պարզապես անհրաժեշտ է բոլոր բաղադրիչները լվանալ, այնուհետև քամել դրանց հյութը հյութաքամիչով ու խմել ստացված խառնուրդը:

Share This