38-ամյա տղամարդը <<Հաղթանակ>> կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել. նրա հետ բանակցում են պարեկները, ԱԻՆ հոգեբանն ու Վարդենիսի քաղաքապետը. shamshyan.com

Արդեն մեկուկես ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցները փրկարար հոգեբանի և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների հետ բանակցություն են վարում, որպեսզի տղամարդը, ով անցել է «Հաղթանակ»  կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել, չգնա այդ ծայրահեղ քայլին:

Ժամը 11:30-ի սահմաններում  ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  մի քաղաքացի անցել է «Հաղթանակ»  կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել:

ԱԻՆ հոգեբանը, գումարտակի հրամանատարը մեկ ժամ է, բանակցում են այդ տղամարդու հետ, իսկ քիչ առաջ էլ նրանց է միացել Վարդենիսի քաղաքապետը, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, այդ պահին նշված վայրով անցնելիս է եղել ու նկատելով  դեպքը, մոտեցել է փրկարարներին ու պարեկներին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )