37-ամյա Իրինա Շեյքը Ֆլորենցիայում կիսաթափանցիկ զգեստով բարձրացել է բեմ (լուսանկարներ)

37-ամյա Իրինա Շեյքը դարձել է Podium Icons շոուի աստղը, որը տեղի է ունեցել հունիսի 14-ին Ֆլորենցիայի Piazzale Michelangelo-ում։ Ցուցադրության գլխավոր թեման վերջին 50 տարվա նորաձևության միտումներն էին` 70-ականների պանկ ռոքից և 80-ականների սպորտային հագուստից մինչև 90-ականների մինիմալիզմ: Մոդելը բեմ է դուրս եկել մինչև հատակը հասնող շողշողացող սև զգեստով, որը կարված էր կիսաթափանցիկ շղարշից և ժապավենից, ու բարձրակրունկ կոշիկներով: Դիզայներ Ռիկարդո Տիսկիի մուսան նրա մազերը հարդարել է խնամված փնջի մեջ և վառ դիմահարդարում է արել՝ շեշտը դնելով փայլուն ստվերաներկի և կարմիր շրթներկի վրա։

Բացի Իրինա Շեյքից՝ ցուցադրությանը մասնակցել են պոդիումի այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են Նատալյա Վոդյանովան, Նատաշա Պոլին, Ստելլա Մաքսվելը և Վինի Հարլոուն, ինչպես նաև պլյուս-սայզ մոդելներ Էշլի Գրեհեմը և Պալոմա Էլսեսերը, Մարիակառլա Բոսկոնեն և Վիկտորյա Չերետին։

Share This