36 տարվա վավերագրություն, տխուր հիշողություններ, բայց նորից վեր հառնելու հույս կա այս քաղաքում․ Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը Աղետալի երկրաշարժից 36 տարի անց Գյումրիում վերքերը չեն սպիանում: Հիշատակի խորհրդանշական օրը վերաօծվում է Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: 36 տարվա վավերագրություն, տխուր հիշողություններ, բայց նորից վեր հառնելու հույս կա այս քաղաքում: Մշակութային, արհեստագործական ավանդույթներով, մարզական բացառիկ հաղթանակներով հարուստ այս քաղաքը գիտի, թե ինչպես ուղղել մեջքն ու վերածնվել: Video Player
