25 տարին մեկ բացվող Սուրբ Դռներով անցնելու օրհնությունը.Արտակ Զաքարյան
Աշխարհի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է՝ Սուրբ Պետրոսի տաճարը (պապական բազիլիկ) Վատիկանում կամ պարզապես Սուրբ Պետրոսի բազիլիկ (Basilica Sancti Petri):
Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ:
Աստված պահապան հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանն ու Արցախ աշխարհին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Վեհափառ Հայրապետին՝ երևելի և աներևույթ թշնամիներից:
2024թ. դեկտեմբերի 24-ին՝ Սուրբ Ծննդյան Ճրագալույցին, Ն․Ս․ Ֆրանցիսկոս պապը (երջանկահիշատակ) բացեց Սուրբ Պետրոսի տաճարի Սուրբ դուռը՝ դրանով իսկ պաշտոնապես ազդարարելով 2025թ. Հույսի Հոբելյանական տարվա սկիզբը։
Սրբազան քահանայապետը սկիզբ դրեց Հոբելյանական տարվան «Հույսը չի հիասթափեցնում» պապական կոնդակով, որը պատմական իրադարձություն է և տեղի է ունենում յուրաքանչյուր 25 տարին մեկ: Հոբելյանական տարին կեզրափակվի նույն Սուրբ Դռան փակմամբ՝ 2026թ. հունվարի 6-ին՝ Տիրոջ Աստվածահայտնության հանդիսավոր արարողությամբ։
Ինձ ևս բախտ վիճակվեց անցնել 25 տարին մեկ բացվող Սուրբ Դռներով:
