2020 թվականի պետական բյուջեն հեղափոխական չէ, մենք դեմ ենք քվեարկելու. ԲՀԿ պատգամավոր
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ՀՀ Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի ծրագրի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կառավարության կողմից ներկայացված 2020 թ. պետական բյուջեի նախագիծը հեղափոխական չի համարում:«2020 թ. պետական բյուջեն ամենևին հեղափոխական չենք համարում, և տնտեսական հեղափոխությունը չսպասարկող բյուջե է: Այս բյուջեով մենք չենք կարող հասնել այն նպատակներին, որոնք քաղաքական հեղափոխության ընթացքում մեր ժողովրդի մոտ առաջացել են: Այս բյուջեով տնտեսական հեղափոխությունն իրողություն չի կարող դառնալ»,- ասաց Մելքումյանը:Նա նաև հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2020 թ. պետական բյուջեի նախագծին:«Մենք այս պետական բյուջեի նախագծին միանշանակ դեմ ենք քվեարկելու, որովհետև այն չի կարող սպասարկել մեր պետության ու ժողովրդի շահը»,- ասաց Մելքումյանը:Ազգային ժողովը 2020 թ. պետական բյուջեի նախագիծը կքննարկի նոյեմբերի 12-ին մեկնարկած հերթական քառօրյա նիստերի ընթացքում:
Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:
