2020 թվականին Գագիկ Ծառուկյանը 3 միլիոն դոլար փոխանցեց Արցախին և բանակին

2020 թվականին Գագիկ Ծառուկյանը 3 միլիոն դոլար փոխանցեց Արցախին և բանակին: 2019 թվականին, երբ այցով մեկնել էր Արցախի Հանրապետություն, կրկին մեծ օժանդակություն ցուցաբերեց Արցախի զորամասերից մեկին։ Ոչ կառավարության, ոչ էլ անհատների կողմից շնորհակալական խոսքեր չլսեցինք: Այժմ Հիսուս Քրիստոսի սուրբ արձանի կառուցման նպատակի շուրջ հայ ազգը ոտքի է կանգնել և գիշեր ու ցերեկ ամպագոռգոռ քննադատություններով հեղեղել է համացանցը: Եթե չեք գնահատում լավը, չեք հասկանում, որ դուք բարոյական իրավունք չունեք որոշելու, թե Ծառուկյանը իր գումարները ինչպես ծախսի, եթե չեք հասկանում, որ հայ ազգը առաջին քրիստոնյա ազգն է աշխարհում և մենք պարտավոր ենք եղել վաղուց կառուցելու այդ այդ կոթողը և ընդգծելու հայ ազգի կարևորությունը, ուրեմն գոնե աստվածավախ եղեք, որ խուսափեք Աստծո դատաստանից:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )