1991 թվականին ԱՊՀ փաստաթղթերով Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են, դա նշանակել է, որ Ղարաբաղի հարցը չկա՞․ Նիկոլ Փաշինյան
1991 թվականին, երբ Հայաստանը և Ադրբեջանը ընդունվել են Անկախ պետությունների համագործակցություն, հռչակագիր են ստորագրել և միջպետական պայմանագիր՝ ԱՊՀ ձևավորելու մասին, այնտեղ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին՝ պատասխանելով լրագրողների հարցին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ տերմինների տակ պետք է հասկանալ՝ ինչ է նկատի ունեցել։ «Էդ ժամանակ Արցախի խնդիրը եղել է, չէ՞։ Հայաստանը ճանաչել է, բայց խնդիրն էդ ա, Արցախի հարցը տարածքի հա՞րց է։ Արցախի հարցը, մեր ընկալմամբ, տարածքի հարց չէ, Արցախի հարցը իրավունքի հարց է և տարածքի հետ կապ չունի։ Երբ ասում ենք, որ Արցախի հարցը նենգափոխվել է, այդ թվում Ղարաբաղին բանակցային սեղանից դուրս թողնելով, նաև դա նկատի ունենք»,–ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 1991 թվականին ԱՊՀ փաստաթղթերով փոխադարձաբար Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են։ «Դա նշանակել է, որ Ղարաբաղի հարցը չկա՞, գոյություն չունի՞»,–հավելեց նա։
