114 մասնակից՝ 8 առաջին, 3 երկրորդ, 16 երրորդ կարգի դիպլոմներ և 23 գովասանագրով պարգևատրվածներ

114 մասնակից՝ 8 առաջին, 3 երկրորդ, 16 երրորդ կարգի դիպլոմներ և 23 գովասանագրով պարգևատրվածներ․ Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է 2023-2024 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների շիրակցի հաղթողներին։
🖇💬Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից մարզպետի տեղակալը ողջունել ու շնորհավորել է աշակերտներին, և նշել, որ ուրախալի է, երբ հյուրընկալում է նման խոստումնալից աշակերտների և հպարտ, որ մարզն ունի այսպիսի գրագետ սաներ։ Աննա Մարտիկյանը հաջողություններ ու նոր ձեռքբերումներ է մաղթել նրանց։
Աշակերտները շնորհակալություն են հայտնել ընդունելության ու հոգատար վերաբերմունքի համար, որից հետո ջերմ ու անմիջական զրույցի ժամանակ պատմել են անելիքներից ու առաջիկա ծրագրերից կիսվել։
☑Նշենք, որ այս տարի հանրապետական առարկայական օլիմպիադաներն անցկացվել են 16 առարկայից:
Share This