104-ամյա կինը տարեդարձը նշել է բանտ կատարած այցելությամբ

Նյույորքցի մի կին նշել է իր ծննդյան 104-րդ տարեդարձը՝ պարտադիր գործերի իր ցանկից ջնջելով տեղական բանտ այցելության կետը, գրում է UPI-ն։

Լիվինգսթոնի շրջանի շերիֆի գրասենյակը հայտնել է, որ Լորետա անունով կինը Էյվոնի ծերանոցի աշխատակիցներին պատմել է, որ ցանկանում է նշել իր 104-ամյակը՝ այցելելով Լիվինգսթոն շրջանի բանտ:

Շերիֆի գրասենյակը բավարարել է խնդրանքը, և Լորետայի համար բանտում էքսկուրսիա են կազմակերպել:

էքսկուրսիայից առաջ տարեց կնոջը սուրճ և տորթ են հյուրասիրել: Կինը շերիֆին ասել է, որ իր երկարակեցության գաղտնիքը «քիթն ուրիշի սեփական գործի մեջ չխոթելու սկզբունքն է»:

Զեկույցում նշվում էր, որ Լորետան «հիանալի ժամանակ է անցկացրել՝ շրջելով բանտում»։

«Մենք այնքան ուրախ ենք, որ կարողացանք իրականացնել նրա ծննդյան օրվա ցանկությունները»,-ասված է շերիֆի գրասնեյակի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Share This