Ֆրանսիան ներքաշված է Ուկրաինայի հակամարտության մեջ. Կրեմլ

«Ֆրանսիան ներքաշված է Ուկրաինայի հակամարտության մեջ։ Նա անուղղակիորեն մասնակցում է դրան»,-լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Известия-ն։

Այսպես է նա մեկնաբանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը, թե «Ֆրանսիան Ռուսաստանին թշնամի է համարում»։

«Այն, որ Ռուսաստանը Ֆրանսիայի համար թշնամի է, ակնհայտ է։ Որովհետև Ֆրանսիան արդեն իսկ ներգրավված է ուկրաինական «հակամարտության» մեջ, նա անուղղակիորեն մասնակցում է դրան»,- ասել է Պեսկովը։

Պեսկովը նաև նշել է, որ Ֆրանսիան դեմ չէ իր ներգրավվածության աստիճանի մեծացմանը՝ դատելով Մակրոնի հայտարարություններից։

Ինչպես հայտնել ենք, նախօրեին Մակրոնը France 2 հեռուստաալիքի եթերում կրկին հնարավոր է համարել Ուկրաինա՝ զորքեր մտցնելը՝ նշելով, որ Ֆրանսիան պատրաստ է նախաձեռնություն ցուցաբերել հակամարտությունում ռազմական գործողությունների սրման հարցում։

 

Share This