ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ՝ «ՊԱՏԱ՞ՆԴ»․ ԹՈՒՐՔԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ԽԱՂԱԴԱՇՏ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԱԹԱԹՈՒՐՔԻ ԴԻՄԱՆԿԱՐՈՎ

Թուրքիայի Սուպերգավաթի «Գալաթասարայ»-«Ֆեներբախչե» հանդիպումը, որը պետք է կայանար Սաուդյան Արաբիայում, չեղարկվել է, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Ըստ տեղեկությունների՝ տեղի իշխանությունները թուրք ֆուտբոլիստներին թույլ չեն տվել խաղադաշտ մտնել՝ իրենց մարզաշապիկների վրա Աթաթուրքի դիմանկարով և մեջբերումներով, ինչպես նաև հնչեցնել ազգային օրհներգը, ինչը դարձել է խոշոր սկանդալի պատճառ և հանգեցրել թուրքական թիմերի բոյկոտին։

Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները թույլ չեն տվել «Գալաթասարայի» և «Ֆեներբահչեի» խաղացողներին տեղափոխող ինքնաթիռներին օդ բարձրանալ։ Մասնավորապես, թուրքական ԶԼՄ-ների պնդմամբ, Սաուդյան Արաբիան Թուրքիայից 40 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջել Թուրքիայի Սուպերգավաթի չեղարկված խաղի համար։ Սակայն, ավելի ուշ, թիմերին, այդուհանդերձ, հաջողվել է Էր-Ռիադից Ստամբուլ են մեկնել։

Հաղորդվում է նաեւ, որ ուրբաթ օրվա բոլոր իրադարձություններից հետո Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհմեթ Բույուքեքշին հրաժարական է տվել։

Այնուամենայնիվ, խաղը վտանգի տակ է: Բանն այն է, որ Սաուդյան Արաբիայի իշխանություններն արգելել են Աթաթուրքի պատկերով պաստառները, Թուրքիայի օրհներգի կատարումը, իսկ ֆուտբոլիստներին արգելվել է կրել Աթաթուրքի պատկերով շապիկներ։

 

Share This