Ֆերիկ համայնքը մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավար է ընտրում

Այսօր՝ 2024 թվականի հոկտեմբերի 20-ին, Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են: Ֆերիկ համայնքի ընտրողների թիվը 263 է։ Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 1 տեղամաս:

Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել է ընտրությունների համար ձևավորված ընտրական տեղամասը և ընդունել առաջին ընտրողներին:

Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 1 տեխնիկական սարքավորում:

Ընտրությունները լուսաբանելու համար որևէ ԶԼՄ չի հավատարմագրվել։ Չեն հավատարմագրվել նաև դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններ։

Նշենք, որ ընտրություններին ինքնառաջադրված երկու թեկնածուներից Թեմուր Թոռունի Քյալաշյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, գրանցվել է մեկ թեկնածու՝ Ռուստամ Քյամիլի Հասանյանը։ Նա անկուսակցական է։

Share This