Ֆեյք քշողներին պարսկերեն տեքստեր տվեք, թող տարածեն

ՀՖՖ Արթուր Վանեցյանի նախկին տեղակալ Զոհրապ Եգանյանը, անդրադառնալով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանությանը եւ հայկական կողմի դեմ տարվող ադրբեջանական քարոզչամեքենային, Facebook-ի իր էջում գրել է․
«Ֆեյք քշողներին պարսկերեն տեքստեր տվեք, թող տարածեն: Իսկ եթե լուրջ` պետական ինստիտուտները պետք է հնարավոր տարբերակներ ունենային իրանցի գեներալի սպանությունից առնվազն մեկ ժամ անց, պատրաստ լինեին ապատեղեկատվությանը, օրինակ` արագ տարածեին հայկական կողմից դեպքերի մասին որևէ պաշտոնական դիրքորոշում: Մնացած տարբերակները հրապարակային գրելու ենթակա չեն, մարդիկ կան, որոնց սևի պիտակը խփել եք, բայց այդ մարդիկ ապրիլյան պատերազմի ժամանակ տեղեկատվական պատերազմ են հաղթել:
Իսկ Հայաստանում հսկայական ռեսուրս է ծախսվում ներքաղաքական հակառակորդներին հայհոյելու, դիզլայքելու ու հիմար տեսանյութեր տարածելու վրա: Շատ ենք իջել, չգիտեմ էլ տեղ կա՞ թե չէ: Կարևորը խոզի բուդն է, տոնածառը և այլն»:
Ավելի ուշ միտքը լրացրել է՝ ավելացնելով. «Կապվեք ՀՅԴ-ի կամ հայկական այլ քաղաքական ուժի ներկայացուվիչների հետ, խնդրեք, որ կազմակերպեն Իրանական ԶԼՄ-ներով թող հայտարարություն տան, հաղորդումների հյուր գնան, կամ դեսպանին հանեն եթերներ: Մյուս տարբերակով օգնեն, որպեսզի այսօր արված հայտարարությունները տարածվեն իրականան մեդիայով, առանց ադրբեջանական ապատեղեկատվությունը հիշատակելու: Վաղը ՀՀ գլխավոր շտաբի պետին կամ զինվորական գլխավոր գեսուչին ուղարկեք Իրանի դեսպանատուն, թող սգո մատյանում գրառում անի»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )